▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Երևանում գործող կահույքի արտադրամասում

 

Հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ․ Մահարի փողոցի թիվ 129 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:41-ին:

Պարզվել է, որ կահույքի արտադրամասում այրվել է ներկման և հղկման տարածքի մոտ 200 քմ հատվածը, պահեստը՝ ամբողջությամբ (մոտ 300 քմ) և 11 հաստոց:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և ՃԿԱԿ պետի տեղակալ-ԱԻԱԲ պետ փ/ծ գնդապետ Ա․ Ոսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее