Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղի 1-ին փողոցի 5-րդ տան տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Տեղում հրշեջները քաղաքացիների հետ սկսել են կանխել կրակի տարածումը, սակայն լրացուցիչ հրդեհի վայր են կանչվել թիվ 9, թիվ 5, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից հրշեջներ:
Քաղաքացիներն ու հրշեջները կարողացել են որոշ ժամանակ անց ամբողջովին մարել կրակը և պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 18՝ սեփականատեր Մարիա Վարդանյան, թիվ 20՝ սեփականատեր Հենրիկ Ստեփանյան և թիվ 22՝ սեփականատեր Մեսրոպ Գուլոյան տան տանիքներում:
Ամբողջությամբ այրվել է տանիքների փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև թիվ 18 տան հյուրասենյակի գույքը ամբողջությամբ, իսկ խոհանոցն ու սանհանգույցը ամբողջությամբ ջերմահարվել է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում