▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. վիրավորներից 2-ը մանկահասակ երեխաներ են

Խոշոր ավտովթար Սևանի ճանապարհին. Բախվել են 06-ն ու Ford Transit-ը. 06-ը գլխիվայր շրջվել է. Ford-նել կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: բախման հետևանքով 06-ը դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր բնակվելիս են եղել Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее