Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Արման Կոնինյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի 34 RN 694 համարանիշի ավտոմեքենայով Սանահին-Ակներ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլորվել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կոնինյանը, նրա ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Հակոբյանը, 15-ամյա Անուշ Կոնինյանը, 8-ամյա Գոռ Կոնինյանը և 12-ամյա Աննա Կոնինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Կոնինյանն աշխատում է «Ալավերդի» բժշկական կենտրոնում, վիրավորներից Անուշ Կոնինյանը, Գ. Կոնինյանը և Աննա Կոնինյանը սովորում են Ալավերդու թիվ 11 դպրոցում և վարորդի երեխաներն են։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում