▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա 1 զոհ, 1 վիրավոր

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 05 ՍՍ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել CPS բենզալցակայանի բենզին մատակարարող սարքին, այնուհետև բախվել էլետրասյանն ու գովազդային վահանակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW –ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW –ն հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Թամարա Հակոբյանի անվամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն  մխրճվել է բենզալցակայանի տարածք. այն վերածվել է մետաղե ջարդոնի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее