Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտայի Գյուլիքեխյան փողոցի խաչմերուկում Nissan մակնիշի 34 CՍ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև հարվածել պողոտայի թիվ 33 հասցեի երկաթե դարպասին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 2-րդ շենքի բնակիչներ, 24-ամյա Արամ Օսիպյանը և 20-ամյա Հայկ Օսիպյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում