Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Mitsubishi Montero մակնիշի 22 AA 502 համարանիշի և Գազ 53 մակնիշի 34 ԼN 942 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Աբովյանի շտապօգնության բժիշկները:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի փրկարարական մարզային վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը՝ խմբի պետ Սերյոժա Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներն են՝ 2 վարորդներն ու «Զիլի» ուղևորը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում