▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա 4 վիրավոր

Հոկտեմբերի 7-ին, ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին` «Տառերի Պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ,կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աշտարակ- Ապարան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «BMW» մակնիշի 34OR082 «Mersedes C-180» մակնիշի 34ZA252 (վարորդ` Ս. Գ. ծնվ.1987թ.), «Nissan Pathfinder» մակնիշի 33US022 և «Ford Tranzit» մակնիշի 34QZ486 (վարորդ` Ն. Չ. ծնվ. 1992թ.) ավտոմեքենաները: Ինչի հետևանքով «BMW» և «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաների վարորդները և 2 ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվացքներ:

Հրշեջ-փրկարարները տուժածներին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, վերջիններս հոսպիտալացվել են Արմենիա ՀԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее