▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Արտաշատում. կա զոհ և տուժածներ

 

Հունիսի 21-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 25 TL 315 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Բ.-ը (ծնվ. 1955 թ.), ուղևոր Հ. Բ. (ծնվ. 2004 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր Ա. Խ. (ծնվ. 1992 թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Բ.-ի և Ա. Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Բ.-ը տեղափոխվել է Երևան` «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից, արգելափակումից դուրս են բերել վարորդ Մ. Զ.-ին (ծնվ. 1952 թ.), հոսանքազրկել են «Ֆորդ տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները և գազազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Մ. Զ.-ը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Հունիսի 21-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 29 OU 519 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 25 TL 315 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Բ.-ը (ծնվ. 1955 թ.), ուղևոր Հ. Բ. (ծնվ. 2004 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր Ա. Խ. (ծնվ. 1992 թ.) տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Գ. Բ.-ի և Ա. Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Բ.-ը տեղափոխվել է Երևան` «Սրբ. Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից, արգելափակումից դուրս են բերել վարորդ Մ. Զ.-ին (ծնվ. 1952 թ.), հոսանքազրկել են «Ֆորդ տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները և գազազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:

Մ. Զ.-ը տեղափոխվել է Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

 

 

mes.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее