Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 41 փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ալբերտ Ասիրյանը իր վարած BMW մակնիշի 87 MN 007 համարանիշի ավտոմեքենայով Լանջազատ գյուղից դեպի Բարձրաշեն գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհին՝ Բարձրաշեն գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ասիրյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Աջափնյակ 16 թաղամասի բնակիչ, 31-ամյա Մերի Կարապետյանը, Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչներ, 23-ամյա Նաիրա Կարապետյանը, 19-ամյա Նարինե Կարապետյանը, 2-ամյա Նատալի Զոհրաբյանը և 8-ամյա Մարիետա Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում