Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Վրեժ Բալայանի վարած Opel Vectra մակնիշի 10 ՕՏ 758 համարանիշի և Էրիկ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի 35 VԼ 931 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel Vectra-ի ուղևորներ՝ 43-ամյա Ռազմիկ Բալայանը, 72-ամյա Սվետլանա Բալայանը, 22-ամյա Մարիաննա Բալայանը և 4-ամյա Արայիկ Բալայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մի մասն էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ Ապարանի ոստիկանապետ Սամվել Ավետիսյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն` այստեղ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի