Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.31-ին տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 11-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2102» մակնիշի 34 RF 776 (վարորդ՝ 1978 թ. ծնված Հ. Հ.) և «Mazda» մակնիշի 51 SS 007 պետհամարանիշներով (վարորդ՝ Ռ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 2010 թ. ծնված Ի. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր 1984 թ. ծնված Տ. Փ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: