▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խնդիրը քպ-ի առաջարկած օրենքների մեջ չի, խնդիրն իրենց մեջ է»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Մեկդ քպ-ին բացատրեք, որ խնդիրը իրենց առաջարկած օրենքների մեջ չի, խնդիրն իրենց մեջ է։ Ի՜նչ օրենք էլ բերեն, անվստահությունն էնքան մեծ է, որ մարդկանց արձագանքը միշտ բացասական է լինելու։ Սա նույնիսկ անվստահության դեֆիցիտ չի, այլ` անվստահության վակուում։ Եթե վաղը էս իշխանության ներկայացուցիչը ամբիոնից հայտարարի, որ սպիտակ շաքարը վնաս է առողջությանը, լիքը մարդ անմիջապես կվազի տորթ առնելու` վստահ, որ իրեն հերթական անգամ խաբում են, որ դա հերթական դավադրությունն է իր դեմ։
Անվստահության շեմը կոտրել-անցել եք վաղուց, հիմա ազատ անկման մեջ եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее