Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց: Հակոբյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի. «Քանի Նիկոլ Փաշինյանն իշխելու է այս պետությունում, ունենալու ենք զոհեր: Ցավակցում եմ ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ մեր պետությանն ու բանակին: Միակ լուծումը, որ չզոհվենք ու չփոքրանանք, Փաշինյանի հեռացումն է»,- ասաց նա: Դահլիճից հնչեց ՔՊ-ականների արձագանքը: Հակոբյանը հորդորեց «խելոք մնալ»: Ավինյանը հայտարարեց. «Պարոն Հակոբյան, կոռեկտության սահմանները մի՛ անցեք, խոսեք քննարկվող հարցի մասին: Սա ԱԺ ամբիոնը չէ»: |
«Խելոք մնացեք», «ձեր քուչում չեք». Լարված վիճակ՝ ավագանու նիստի ժամանակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet