▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաթաբալադայի» մեջ Վանոյի կերպարը հենց այն պոետի կերպարն էր, որը մի պահ հոգին վաճառեց uատանային․ Վազգենն ու Սիրադեղյանը տեղ-տեղ վիճել են ներկայացման մասին, բայց նայում էին․ Հրանտ Թոխատյան

Վազգեն Սարգսյանի և Վանո Սիրադեղյանի հետ մենք շատ վաղ էինք ծանոթ, «Գարուն» ամսագրից, չէի ասեի՝ ընկերներ ենք եղել, բայց բավականին մտերիմ հարաբերություններ է եղել։ Այս մասին Tete A Tete-ի հետ հարցազրուցի ժամանակ ասել է դերասան Հրանտ Թոխատյանը։

«Իրենք կիսակատակ, կիսալուրջ վիճում էին, որ քո մասին է, նա էլ ասում էր, չէ, քո մասին է «Խաթաբալադան», բայց ես ասում էի, տղերք Ձեր մասին չի, իշխանության մասին է ընդհանրապես, երբ որ պոետը իր հոգին վաճառում է սատանային, այ դրա մասին է այդ ներկայացումը։

Բայց իրենք մեծ ուշադրությամբ, մեծ սիրով գալիս նայում էին ներկայացումը, անգամ, եթե չեմ սխալվում, մինչև հիմա Վազգեն Սարգսյանի սենյակում՝ սեղանի վրա, դրված է «վիդեոմագնիտաֆոն»  և վրան «Խաթաբալադայի» կասետը։

Մենք խոսել ենք նեկայացման մասին, տեղ-տեղ վիճել ենք նեկայացման տարբեր թեմաների մասին, բայց իրենք նայում էին ներկայացումը։

Վազգեն Սարգսյանն ասում էր, որ օրինակ իմ կոչը, որ գնանք բանակ, բայց ախր դա պետք էր, այդ այն թվերն էր, երբ-որ պետք էր, որ մարդիկ հասկանային, որովհետև խոսքը գնում էր մեր հայրենիքի մի փոքր մասի մասին, որը պետք էր ազատագրել, ու պետք է գնային, ոչ միշտ էին սիրով գնում բանակ, իհարկե շատերը գնացին, իրենց կյանքը զոհեցին, որի համար ես ու բոլորս ցավում ենք, բայց նաև կային, երբ-որ զոռով էին տանում ու դա արտացոլվել էր ներկայացման մեջ։ 

Վանո Սիրադեղյանի կերպարը հենց այդ պոետի կերպարն էր, որը մի պահ հոգին վաճառեց սատանային ու դա ներկայացման մեջ շատ վառ գծով գնում էր, նա էլ դա էր ասում, որ չէ, իմ վերջին գրածները կարդացե՞լ ես։

Վանոն շատ  լավ գրող էր, շատ լավ պոետ էր և շատ լավ արձակագիր, ես բան չունեմ ասելու, ու մինչև հիմա էլ ես մեծ հաճույքով իրեն վերընթերցում եմ, բայց միևնույն է ներկայացման մեջ այդ ամեն ինչը պետք էր լիներ»,-ասել է դերասանը։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես далее