Հունվարի 9-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի բուժամբուլատորիայի մոտ կասկածելի ավտոմեքենա է կայանված:
Ծառայություն իրականացնող ոստիկաններն անմիջապես մեկնելով նշված վայր` ամբուլատորիայի մոտակայքում գտնվող, 1977 թ. ծնված Սիրանուշ Հ.-ին պատկանող խանութի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Մ.-ին, 1994 թ. ծնված Սարո Գ.-ին և 1971 թ. ծնված Արթուր Վ.-ին, ովքեր նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան կախովի և ներսի փականները կոտրելով, մտել են նշված գյուղում գտնվող, Սիրանուշ Հ.-ին պատկանող խանութ և գողացել 345.000 դրամ, ինչպես նաև փորձել են գողանալ շուրջ 600.000 դրամ արժողությամբ սննդամթերք, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել: Էդգար Մ.-ն, Սարո Գ.-ն և Արթուր Վ.-ն ձերբակալված են:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստվում են նյութեր: