Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում, փետրվարի 20-ին, 17-ամյա Գայանե Պ-ն դպրոցում դանակահարել է 18-ամյա Անուշավան Բ-ին: Այս մասին Նյուզ.am-ը տեղեկացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնից:
Կատարվում է նախաքննություն:
Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանի խոսքով` Անուշավանին նախ ընկերները տեղափոխել են բուժկետ, ապա` Եղեգնաձորի հիվանդանոց: Վերջինս հարվածը ստացել է կրծքավանդակի շրջանում, սակայն բարեբախտաբար հարվածն ուժեղ չի եղել և Անուշավանի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ Գայանեն ստորագրությամբ ազատ է արձակվել: