▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Ասրյանն ապրում է 3-րդ մասի սովորական, հիպոթեքով ձեռք բերված բնակարանում

Դիտեք նաև՝

«Հայոց Արծիվների» շտապ հայտարարությունը.
Մի՛ ընդառաջեք հայրենադավներին
     «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը 
ծանոթանալով լրատվական կայքէջերում տպագրված «Համ առանձնատուն է ձեռք բերում, համ էլ շեֆի 
ոտքի տակն է փորում» նյութին, հայտարարում ենք.
     «Այն, ինչ տպագրված է Fnews.am և Asekose.am կայքէջերում, բացարձակ զրպարտություն 
է, հայի տականքի կողմից պատվիրված անտրամաբանական վայրահաչություն, ազնիվ հայորդու 
հանդեպ՝ հայրենադավություն, և ամենակարևորը՝ հայրենասիրության պակասի մեր օրերում, մեր 
հայրենիքում  հայրենատիրության բարոյական օազիզ ստեղծող անձի նկատմամբ անթույլատրելի 
քարկոծություն՝ հանձին     «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 
նախագահ Խաչիկ Ասրյանի` խնդիր ունենալով ոչնչացնել Հայաստանում ձևավորվող կայուն 
հայրենասիրական ուժը, թուրքական ձեռագրով նսեմացնելով ու վարկաբեկելով նրա տարիների 
վաստակը: Մենք խոր վրդովմունքով ծանոթացանք կազմակերպության Առաջնորդի մասին պատվիրված 
էլեկտրոնային լուտանքներին և հայտնում ենք ձեզ, որ դրանով դուք ոչ իրեն և ոչ էլ մեզ չեք կարող 
հիասթափեցնել, ընդհակառակը՝ այս քայլը մեզ էլ ավելի սթափեցրեց,  հուշելով, որ ոչ միայն դրսում, 
այլև հայրենիքի ներսում էլ կան  ազգադավ ուժեր, որոնց նպատակը միշտ էլ եղել է հայրենասիրական 
ուժերի ավերը … «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, նրանում է, որ կան 
թուրքանման հայեր»՝ Գարեգին Նժդեհ:
      Բանսարկության հեղինակներին հայտնում ենք, որ Խաչիկ Ասրյանն ապրում է ոչ թե Հյուսիսային 
պողոտայում կամ բազմաբնակարան էլիտար շենքերում, այլ՝ Երևան քաղաքի 3-րդ մասի սովորական, 
ուշադրությունից դուրս մնացած բազմաբնակարան շենքերից մեկում՝ հիպոթեքով ձեռք բերված 
բնակարանում, որը մինչև օրս էլ շարունակում է վճարել: Նա ո՛չ դղյակ ունի և ո՛չ էլ առանձնատուն: 
Դալտոնիզմով տառապողներին ասենք, որ Երկաթուղայինների 2-րդ փողոցի 2/3 հասցեում գտնվող 
տունը  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական 
գրասենյակն է, որը վարձակալության հիմունքներով տրված է կազմակերպությանը 2012 թվականի 
       Խաչիկ Ասրյանն այն աշխատասեր և պատասխանատու պաշտոնյայի տեսակն է, ով ոչ թե որևէ 
մեկի ոտքի տակն է փորում, այլ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում 
շուրջ 8 տարի բացառապես հանդես գալով իրեն վստահված ոլորտի անընդհատ զարգացման 
գործընթացներում՝ միշտ ջերմ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել և շարունակում լինել 
նախարարության և՛ աշխատակազմի և՛ նախարարի հետ: Տարիների մեր համատեղ աշխատանքի մեջ մենք 
միշտ ականատեսն ենք եղել նրա բացառիկ անշահախնդրության, հայրենասիրության, ընկերասիրության 
ու մարդասիրության ամենավեր արժեքների դրսևորմանը, որը հպարտությամբ ենք ընդունել` երդվելով 
մշտապես լինել իր կողքին: Ինչ վերաբերում է զրպարտանք-նյութին Խաչիկ Ասրյանի  արձագանքին, 
ապա դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև ազնիվ մարդը չի կարող անազնիվ պահվածքի նկատմամբ 
գուրգուրանք ցուցաբերել:
      Զսպե՛ք ձեր չարությունն ու նենգությունը, մի´ շարունակեք ազգի դավաճանների ստոր գործելաոճը՝ 
վատաբանելով հայրենասեր հայորդուն: Եվ հիշեք, նա, ով քար է նետում հայրենաշունչ հայորդու` 
Խաչիկ Ասրյանի անվանը, քար է նետում իր հայրենիքի, Հայոց բանակի և պետականության վրա։
       Անշուշտ դատաիրավական մարմինները կճշտեն և կհայտնաբերեն զրտպարտության ակունքներն ու 
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական 
կազմակերպության  Նախագահություն

«Հայոց Արծիվների» շտապ հայտարարությունը.
Մի՛ ընդառաջեք հայրենադավներին

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը  ծանոթանալով լրատվական կայքէջերում տպագրված «Համ առանձնատուն է ձեռք բերում, համ էլ շեֆի  ոտքի տակն է փորում» նյութին, հայտարարում ենք.

«Այն, ինչ տպագրված է Fnews.am և Asekose.am կայքէջերում, բացարձակ զրպարտություն  է, հայի տականքի կողմից պատվիրված անտրամաբանական վայրահաչություն, ազնիվ հայորդու  հանդեպ՝ հայրենադավություն, և ամենակարևորը՝ հայրենասիրության պակասի մեր օրերում, մեր  հայրենիքում  հայրենատիրության բարոյական օազիզ ստեղծող անձի նկատմամբ անթույլատրելի քարկոծություն՝ հանձին «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության  նախագահ Խաչիկ Ասրյանի` խնդիր ունենալով ոչնչացնել Հայաստանում ձևավորվող կայուն 
հայրենասիրական ուժը, թուրքական ձեռագրով նսեմացնելով ու վարկաբեկելով նրա տարիների վաստակը:

Մենք խոր վրդովմունքով ծանոթացանք կազմակերպության Առաջնորդի մասին պատվիրված էլեկտրոնային լուտանքներին և հայտնում ենք ձեզ, որ դրանով դուք ոչ իրեն և ոչ էլ մեզ չեք կարող  հիասթափեցնել, ընդհակառակը՝ այս քայլը մեզ էլ ավելի սթափեցրեց,  հուշելով, որ ոչ միայն դրսում,  այլև հայրենիքի ներսում էլ կան  ազգադավ ուժեր, որոնց նպատակը միշտ էլ եղել է հայրենասիրական  ուժերի ավերը … «Հայերի խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, նրանում է, որ կան 
թուրքանման հայեր»՝ Գարեգին Նժդեհ:

Բանսարկության հեղինակներին հայտնում ենք, որ Խաչիկ Ասրյանն ապրում է ոչ թե Հյուսիսային պողոտայում կամ բազմաբնակարան էլիտար շենքերում, այլ՝ Երևան քաղաքի 3-րդ մասի սովորական, ուշադրությունից դուրս մնացած բազմաբնակարան շենքերից մեկում՝ հիպոթեքով ձեռք բերված բնակարանում, որը մինչև օրս էլ շարունակում է վճարել: Նա ո՛չ դղյակ ունի և ո՛չ էլ առանձնատուն: 

Դալտոնիզմով տառապողներին ասենք, որ Երկաթուղայինների 2-րդ փողոցի 2/3 հասցեում գտնվող  տունը  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական գրասենյակն է, որը վարձակալության հիմունքներով տրված է կազմակերպությանը 2012 թվականի Խաչիկ Ասրյանն այն աշխատասեր և պատասխանատու պաշտոնյայի տեսակն է, ով ոչ թե որևէ  մեկի ոտքի տակն է փորում, այլ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնում շուրջ 8 տարի բացառապես հանդես գալով իրեն վստահված ոլորտի անընդհատ զարգացման գործընթացներում՝ միշտ ջերմ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել և շարունակում լինել նախարարության և՛ աշխատակազմի և՛ նախարարի հետ:

Տարիների մեր համատեղ աշխատանքի մեջ մենք միշտ ականատեսն ենք եղել նրա բացառիկ անշահախնդրության, հայրենասիրության, ընկերասիրության 
ու մարդասիրության ամենավեր արժեքների դրսևորմանը, որը հպարտությամբ ենք ընդունել` երդվելով  մշտապես լինել իր կողքին: Ինչ վերաբերում է զրպարտանք-նյութին Խաչիկ Ասրյանի  արձագանքին, ապա դա այդպես էլ պիտի լիներ, որովհետև ազնիվ մարդը չի կարող անազնիվ պահվածքի նկատմամբ գուրգուրանք ցուցաբերել:

Զսպե՛ք ձեր չարությունն ու նենգությունը, մի´ շարունակեք ազգի դավաճանների ստոր գործելաոճը՝ վատաբանելով հայրենասեր հայորդուն: Եվ հիշեք, նա, ով քար է նետում հայրենաշունչ հայորդու` Խաչիկ Ասրյանի անվանը, քար է նետում իր հայրենիքի, Հայոց բանակի և պետականության վրա։

Անշուշտ դատաիրավական մարմինները կճշտեն և կհայտնաբերեն զրտպարտության ակունքներն ու պատվիրատուներին»:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական 
կազմակերպության  Նախագահություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее