Խաբված և հիասթափված ենք․ Ու՞մ են իրենց ձայնը տալու մարտունեցիները
Տեսանյութը՝ MarzNews-ի
|
«Ինչպիսի՞ն պետք է լինի հաջորդ ղեկավարը, ինչի՞ վրա պետք է շեշտը դնի»․ «24նյուզ»-ը հարցում է իրականացրել Մարտունիում։ «Հայրենասեր, արժանապատիվ մարդ», «Որ իսկական ղեկավար լինի, ժողովրդի մասին մտածի, թուրքի մասին չմտածի», «Ռիսկով ղեկավար է պետք, ղեկավարը պետք ա ռիսկով լինի, որ վախկոտ եղավ՝ դժվար ա», «Կարևորը անվտանգությունն է, մնացած բաները հեշտ լուծվող են», «Հաց կճարենք ոնց էլ լինի, կարևորը, որ անվտանգությունը պետք է ապահովվի»․ այսպես են պատասխանել հարցվածները։ Մարտունեցիներից մեկն էլ իր խոսքում նշել է, որ իրեն խաբված է զգում․ «Երկրի ղեկավարը պետք ա ժողովրդի մասին մտածող լինի, հոգսը հոգացող, ոչ թե էս ղեկավարության նման խաբեն՝ ինչ-որ բանի հասնելու համար։ Այո, խաբված ու հիասթափված ենք»: |


