▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել ՀՀ Քաղաքաշինության նախկին նախարարը

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ»-ի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 777 ՏՍ 77 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 ZA 761 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ճանապարհը նման վիճակում է գտնվում արդեն տևական ժամանակ, ինչի պատճառով էլ հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվանծերը նաև ասում էին, որ Mercedes-ը պատկանում է ՀՀ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին և, ըստ տեղեկությունների, ավտոմեքենան վարել է Առինջ գյուղի բնակիչ, 50-ամյա Տիգրան Խաչոյանը, իսկ Opel-ը վարել է 44-ամյա Արայիկ Հովհաննիսյանը: Հավաքվածներն ասում էին նաև, որ Քաղաքաշինության նախկին նախարարը վթարից հետո մեկ այլ «յոթերով» համարներով ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее