Մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրիից Ռուսաստան էր տեղափոխում ուղևորների:
Վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր: