Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստավել, որ Երեւանի Նուբարաշենի աղբանոցից դեպի գերեզմաններ տանող հատվածում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են թիվ 47 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2601Տ համաարանիշի (վարորդ` 42-ամյա Մխիթար Ա.) եւ «ԶԻԼ 131» մակնիշի 517 LP 61 համարանիշի (վարորդ` 58-ամյա Դավիթ Ս.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են տեղի ուժերով եւ փակել գազի բալոնի փականը, ուղեւորներ 32-ամյա Ա. Զ.-ն, 29-ամյա Զ. Վ.-ն եւ 46-ամյա Կ. Վ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի