Օգոստոսի 25-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 33-րդ կմ-ին Mercedes մակնիշի 34 DՍ 485 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ռ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Փրկարարները վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ուղեւոր՝ 1951 թ. ծնված Պ. Գ.-ին՝ շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: