Նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Բախման հետևանքով Mercedes G-ն կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով՝ բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին։
Աղբյուրի տեղեկություններով Mercedes G-ն վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը: