Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 37 էլեկտրասյան դիմաց բախվել են Երևան քաղաքի Ղ. Փարպեցի փողոցի բնակիչ, 25-ամյա Կամո Մանուկյանի վարած Mercedes G63 մակնիշի 001 AM 01 համարանիշի և Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 24-ամյա Վահրամ Իսկանդարյանի վարած Opel մակնիշի 34 FR 729 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վ. Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում