Shamshyan.com-ը գրում է. Նոյեմբերի 1-ին, ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ թիվ 25 հասցեի դիմաց, բախվել են Opel մակնիշի 34 MZ 615 համարանիշի և առանց համարանիշի մոտոցիկլը, որից հետո էլ մոտոցիկլը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 GC 069 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո մոտոցիկլից գետնին ընկած 2 հոգուց մեկը իրենց մոտոցիկլին բախված Opel-ի վարորդին դանակահարել է: 3 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում