|
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատական նիստից հետո լրագորղների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկը կարող է իրավիճակ փոխել՝ նշեց․ «Այո՛, ես վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ը կստանա մանդատներ, իսկ եթե չէ, ապա անհասկանալի կլինի, թե ինչու»։ *** «Խորհրդարան անցած քաղաքական ուժերը պիտի որոշում կայացնեն, ու մենք՝ բոլորս, պետք է ենթարկվենք դրան»,- այս մասին դատալամ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ շատ տարբերակներ չկան, կամ օետք է մանդատները ստանան, գնան խորհրդարան, կամ հրաժարվեն մանդատներից։ «Երկու ելքերի մեջ էլ կան և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը այդ ձևն ընտրելը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալն է՝ 2 ձևով էլ կարելի է հասնել հաջողության»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ փողոցային պայքարը միշտ էլ օգտակար է։ Նրա դիտարկմամբ՝ ընտրական գործընթացքում՝ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել զանգվածային ընտրախախտումներ։ *** |
|
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դատական նիստից հետո լրագորղների հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ նշեց․ «Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել մասսայական խախտումներ։ Եվ կարծում եմ՝ եթե մենք 2017 թ. անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով։ Բայց ես չեմ ակնկալում, որ այդ դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն, որովհետև ԵՄ առաջնորդները ՀՀ գործող իշխանություններին համատարած սատարել են, և դա դիտերդներին կկաշկանդի»։ |
«Վստահ եմ՝ վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն կստանա մանդատներ»․ Սերժ Սարգսյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


