Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է aliq.ge-ն։ «Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավալի է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ կերպով հյուրընկալել բարեկամ երկրների ղեկավարներին՝ Վրաստան այցի շրջանակներում։ Ցավալի է նաև, որ համապատասխան գերատեսչությունները նախագահին չեն տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին»,- ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Զուրաբիշվիլին։ Հարկ է նշել, որ Փաշինյանը Թբիլիսիում է Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում, ինչը ենթադրում է կառավարությունների և դրանց անդամների հանդիպում: Ընդգծենք նաև, որ նախորդ տարիներին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Փաշինյանը հանդիպել է նաև Զուրաբիշվիլիին։ |
Վրաստանի նախագահին Փաշինյանի այցի մասին չեն տեղեկացրել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet