shamshyan.com-ի փոխանցմամբ`մարտի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 54-ամյա Արտակ Հովհաննիսյանը Մաշտոցի պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Nissan Armada մակնիշի 79 RV 777 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի բնակիչներ 51-ամյա Կիտար Զուլումյանին և 20-ամյա Լուսի-Վանա Կարապետին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Լ. Վ. Կարապետին աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում