shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հարություն Հարությունյանը իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 27 ՕՏ 428 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Լիճք գյուղի բնակիչ, 8-ամյա Նարեկ Սահակյանին:Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում