Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում: Գիշերվա ժամը 01:15-ի շրջանում Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ ընկած հատվածում Mercedes-Benz W210 մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը՝ հետիոտնի անցման համար չնախատեսված վայրում հատող երիտասարդ աղջկան:
Տուժողը կորցրել էր գիտակցությունը, բայց կենդանության նշաններ առկա էին: Վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը չէր լքել դեպքի վայրը, զանգել էր շտապօգնություն և սպասում էր համապատասխան ծառայությունների մոտենալուն:
Շատ արագ տեղ հասան թե՛ ոստիկանության, թե՛ շտապ օգնության աշխատակիցները: Բժիշկների մոտենալու պահին աղջիկն արդեն գիտակցության էր գալիս: Աղջկա կյանքն, ամենայն հավանականության, վտանգված չէ, իսկ թե ինչ վնասվածքներ էր ստացել, բժիշկները կպարզեն արդեն բուժհիմնարկում:
Տեսանյութերը՝ Ռուբեն Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից