Հենց ոստիկանապետն է հոգեբանական գրոհների թիվ մեկ մասնագետը մեզանում: Ձևերը փոխվում են ըստ հանգամանքների, ելնելով պատմական պահի առանձնահատկությունից:
Օրինակ, 2011 թվականի նոյեմբերին, երբ Գասպարյանը դեռ ՊՆ փոխնախարար էր, նա հայտնվեց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, ծանր վիրավոր զինծառայող Մանվել Հազրոյանի մահիճի մոտ, որին կասկածում էին սպանության համար: Տղայի հիվանդասենյակից փոխնախարարը դուրս է եկել <<հանցագործությունը բացահայտված է>> բառերով, իսկ զինվորը շուտով խոստովանեց, որ «չաթլախ» բառը լսելով և կարծելով, թե իրեն է ուղղված, գնդացիրից կրակ է բացել ընկերների ուղղությամբ: Այդ պահից սկսած զինվորը գրեթե դադարեց խոսել անգամ իր հոր հետ, իսկ հետագայում, երբ արդեն ցմահ դատապարտյալ էր, կախվեց բանտախցում:
Այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանապետ Գասպարյանն Աստվածաշնչի զորությունն օգտագործեց, և Րաֆֆու հետ աղոթեց Սերժ Սարգսյանի և իր իսկ հրամանով մարդկանց շան սատակ անող ոստիկանների հոգու փրկության համար: Աստվածաշունչը որպես հոգեբանական ներազդեցության միջոց օգտագործելը վատ միտք չէր: Փաստ է, որ այս զարմանալի միջադեպից հետո Րաֆֆու վարկանիշը կտրուկ ընկավ, իսկ Վովայինը՝ Սերժ Սարգսյանի մոտ, հակառակը, օդ թռավ:
Հետագայում ոչ ոք չկարողացավ ապացուցել, որ սա ոչ թե աղոտք էր, այլ պսիխոլինգվիստիկ հնարք, Սուրբ գրքից վերցված տեքստային էլեմենտով:
Նույնն այսօր է:
Որքան էլ կասկածեն, որ ակտիվիստներին ծեծել տվողը հենց ոստիկանությունն ու ոստիկանապետն են, իշխանությունների հովանավորությամբ, ուղղակի ապացույցներ չկան:
Հեղինակ` Սյուզան Սիմոնյան
Աղբյուր` Հրապարակ օրաթերթ