Հունիսի 13-ին, ժամը 14:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանից-Մոսկվա ուղևորվող երթուղային ավտոբուսը Վորոնեժի մարզում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի առուն, կան տուժածներ:
Ըստ նախնական տեղեկության՝ ժամը 08:40-ին (տեղական ժամանակով) Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 710-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes» մակնիշի 618 АD 61 պետհամարանիշով Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսը (պատկանում է «ԴեՌոյալ-ԼԻԴԵՐ» կազմակերպությանը) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն. 2008 թ. ծնված Լուսինե Ռազմիկի Թամայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վորոնեժի շրջանի Բոգաչար քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ավտոբուսում եղել են 39 ուղևոր և 2 վարորդ:
Տեղեկությունը փոխանցվել է ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանին։