ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Նախատեսվում է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»: Այս մասին ավելի վաղ հայտնել է ՀՀ ՊՆ-ն։ «Военное обозрение» պարբերականն անդրադարձել է այդ հրապարակմանը՝ գրելով հետևյալը. «Հայաստանը վերջին շրջանում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու ձգտումներ ունի։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանդես է գալիս Ռուսաստանի դեմ հայտարարություններով՝ Մոսկվային մեղադրելով Հայաստանին չպաշտպանելու մեջ։ Նա հայտարարել էր, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ժամանակավորապես «սառեցվել է», և որ երկիրը չի մասնակցում այդ դաշինքի միջոցառումներին: Սակայն Արևմուտքի երկրների հետ համագործակցությունը Հայաստանին չի տալիս իր անվտանգության ապահովման որևէ իրական հեռանկար՝ հարևան Ադրբեջանի կողմից սպառնալիքների համատեքստում։ Արևմուտքին Հայաստանի հակառուսական դիրքորոշումն անհրաժեշտ է միայն Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու և տարածաշրջանում նոր լարվածություն հրահրելու համար»,-գրել է պարբերականը։ |
«Военное обозрение»-ն՝ «Ուռա»-ն «Կեցցե»-ով փոխարինելու մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet