Երեկ Նորք-Մարաշում Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսում էին «վիրտուալ Հայաստանի» մասին: Բնականաբար, ոչ մեկ չի կարող պնդել, որ Հայաստանն ամենաբարեկեցիկ երկիրն է: Ո՛չ պարոնայք, ինչպես կասեր հայտնի կոմբիտանորը՝ «այնուամենայնիվ, սա Ռիո դե Ժանեյրոն չէ»... Սա երկիր է, որտեղ անելիքներ դեռ շատ կան, որպեսզի քաղաքացին ապրի լավ և բրեկեցիկ, սա երկիր է, որն ընտրել է կայուն զարգացման ուղղին, ոչ թե «կովկասյան վագրի թռիչքը...»
Բայց մի բան չհասկացա. ի՞նչ կապ ուներ 7 տոկոս տնտեսական աճը Երևանի ավագանու ընտրությունների հետ: Ի՞նչ կապ ուներ մարդկանց սոցիալական վիճակը քաղաքային իշխանություն ձևավորելու խնդրի հետ: Ասելի՞ք չկա, քաղաքային նշանակության խնդիրներ չկա՞ն, թե՞ ամբոխավարությունն ավելի արդյունավետ ճանապարհ է:
Չնայած, հարուստն աղքատին երբեք չի հասկանա: Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը ինչու՞ պետք է խոսեն քաղաքային տրանսպորտի բարելավումից, չէ որ իրենք վերջին 20 տարում չեն օգտվել հանրային տրանսպորտից, կամ ինչու՞ խոսել աղբահանության և վերելակային տնտեսության խնդիրներից, չէ որ իրենց բնակավայրերում նման խնդիրներ գոյություն չունեն:
ՀՀԿ խորհրդի անդամ Միհրան Հակոբյանի գրառումը
Ֆեյսբուք