Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանը Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ վիճաբանել է անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների հետ, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:
Վիճաբանություն և վնասվածքներ՝ մահվան ելքով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet