Կեսգիշերին մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում. Վազգեն Առաջին 37 հասցեից (նախկին Կիրովի) փողոցից ոտքի մասում դանակահարված վիճակում Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանությունը պարզում է վիրավորի, ինչպես նաև վիճաբանության մասնակիցների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով դանակահարվածը Էջմիածին քաղաքի բնակիչ 29-ամյա Երվանդ Համբարձումյանն է, ով վիրավորում է ստացել ձախ ոտքի հատվածում: Հիվանդանոցից էլ հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: