▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերադառնալով «Արձագանք»-ին...

Ավերված «Արձագանք» քանդակի լուսանկարների հրապարակումից հետո (Asekose.am այս տարվա մարտի 2-ին) հետեւեց ահազանգերի հեղեղը հայկական կայքերում, հեռուստահաղորդումներ նկարահանվեցին, եւ նույնիսկ... քրեական գործ հարուցվեց:

Քրեական գործի մասին ասվածը կատակ չէ: Ինձ զանգահարեցին ոստիկանության Կոտայքի բաժնից եւ խնդրեցին այցելել բաժին` բացատրություններ տալու: Ըստ երեւույթին`մեր կայքի լուսանկարները ոստիկանությանը չեն բավարարել, եւ քաջակորով մարտիկներն ուզում էին պարզել լուսանկարի պարամետրերը` չափսը, մակագրությունը, դիմացկունությունը, դիաֆրագման:

Աղմուկը մեղմվեց մամուլում եւ Facebook- ում, այլեւս չեն կանչում ինձ:

Այսօր անցնում էի այդ քանդակի կողքով ու փոփոխություններ նկատեցի աղջկա դեմքին: Կանգնեցրի ավտոմեքենան, մոտեցա: Ենթադրությունս հաստատվեց: Մինչ ոստիկանությունն սպասում է իմ ցուցմունքներին, գողերը շարունակում են իրենց գործը:

Գերման Ավագյան

Կարդացեք նաև՝ Մշակույթի նախարարի թեթև ձեռքով Հայաստանում կրկին բրոնզե դար է. Գերման Ավագյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее