Վերածվել եք Ալիևի փաստաբանի, դրա համար վարձատրվո՞ւմ եք․Այն տարածքները (Տավուշի), որոնք դուք հանձնել եք մայիսին, ըստ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի, որ վկայակոչում եք՝ Հայաստանի տարածք են․․․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Էս երկրում վերածվել եք Ալիևի փաստաբանի, երևի աշխատավարձ էլ եք ստանում»,- ԱԺ ամբիոնից իր ելույթի ավարտին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
***
«Քրիստինե ջան ես էլ ասի` գալու ես լուջ ելույթ ունենաս, հիասթափեցնում ես սիրելիս: Հաջորդ անգամ կրկին փորձի: Ես հասկանում եմ, որ ձեզ վրա թքող չկա...»,- տեղից վիրավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը դահլիճը լքելուց առաջ հանդիմանեց Ալեն Սիմոնյանին` չեք ամաչո՞ւմ:
«Դուք որ չեք ամաչում, ես էլ չեմ ամաչում, դահլիճը լքեք, վաղուց պիտի լքած լինեիք»,- վրա բերեց Ալեն Սիմոնյանը:
Դիտեք նաև՝