Ռուս հասարակական գործիչ, «Эхо Москвы» ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը «Հիմնական գործոն» հաղորդաշարի եթերում կիսվել է մի շարք ուշագրավ հիշողություններով որոնք վերաբերվում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հարաբերություններին։
«2000 թվականն էր։ Ես Դավոսում հավատարմագրված թղթակից եմ, քայլում եմ, և հանկարծ լսում եմ, որ ինձ կանչում են։ Նայում եմ Հեյդար Ալիևիչին՝ նստած սեղանի շուրջ և սուրճ է խմում։ «Նստիր»,– ասաց նա։ Անվտանգության աշխատակիցն աթոռ է դեմ տալիս։ Նստում եմ ու հայտնվում Հեյդար Ալիեւիչի ու Ռոբերտ Քոչարյանի արանքում։ Ես շրջվում եմ դեպի աջ՝ «Օհ»։ Իսկ Հեյդար Ալիևիչն ինձ ասում է. «Հիշում եմ, մենք միմյանց ճանաչում էինք, երբ նա Մոսկվայում թոշակառու էր, ինչպես ասում են՝ Ռոբ, ես եմ նրա թեկնածությունը առաջարկել կուսակցության համար և երաշխավորագիր տվել։ Դու ամեն ինչ հասկացա՞ր։ Իսկ հիմա գնա։ Ես լրիվ ապշած էի, սուրճս վերջացրի և դուրս եկա»:
Վերջում Վենեդիկտովն ավելացրել է, որ այժմ այլ մասշտաբի քաղաքական գործիչների ժամանակն է եկել, որոնք նմանատիպ կապեր այլևս չունեն: