Բացահայտվել է «Լիլի» ռեստորանի տիրոջ սպանությունը: Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 29-ին ժամը 13.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1965 թ. ծնված Գրիգոր Խաչատրյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող մի հարսանյաց սրահում անհայտ անձը հրազենով 3 անգամ կրակ է արձակել Գրիգոր Խաչատրյանի վրա:
Գ. Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, մահացել է: