Shamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151.5 կմ հատվածում բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Արարատ Քյարունցի վարած Mitsubishi Grandis մակնիշի 57 PR 555 համարանիշի և Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Աբրահամյանի վարած ЗИЛ էվակուատոր մակնիշի 34 CՏ 987 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Ա. Քյարունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Վայքի հրշեջ-փրկարարական խումբը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում