Իսլանդացի ֆերմերները չեն հասցնում վարունգ մատակարարել խանութներին այն բանից հետո, երբ բլոգեր Լոգան Մոֆիտի աղցանի բաղադրատոմսը վիրուսային է դարձել TikTok-ում:
Իսլանդիայի ամենամեծ մթերային ցանցը՝ «Kronan»-ը, հայտարարել է, որ ողջ երկրով մեկ վարունգը սպառվել է, իսկ բլոգերի բաղադրատոմսերում ներկայացված քնջութի յուղի և ձկան սոուսի վաճառքը կրկնապատկվել է:
Վարունգի պահանջարկի աճ է նկատվում նաև Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ TikTok-ի թրենդները հանգեցնում են ապրանքների դեֆիցիտի։ Նման դեպք է գրանցվել նաև 2023 թվականին, երբ սոցցանցերում պոպուլյար էին դարձել պահածոյացված ձկան բաղադրատոմսերը։