«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին արտակարգ դեպք է գրանցվել Սեւանում. 31-ամյա տղամարդը շենքի տանիքում փորձել է ինքնասպան լինել՝ պարանով կախվելու միջոցով։ Նրան տեղափոխել են «Սևան Բ/Կ»:
Պարզվում է՝ երիտասարդի` նման ծայրահեղ քայլի գնալու պատճառը վարկն է. վերջինս վարկ է վերցրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից, ինչը վճարել չկարողանալու պատճառով փորձել է վերջ տալ կյանքին։