Հունիսի 29-ին, ժամը 16.34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի թիվ 2 դպրոցի մոտակայքում գտնվող մի շարք տների տանիքներ, վնասվել են գազատար խողովակները, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության Վարդենիսի բաժնի, շտապօգնության և գազի վթարային ծառայության հերթապահները:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով Երևանյան, Սախարովի, Իսակովի, Սպանդարյան փողոցներում վնասվել և պոկվել են մոտ 35 տների տանիքներ: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
Թիթեղների ընկնելու հետևանքով Վարդենիսի ԲԿ են հոսպիտալացվել 2006 թ. ծնված Ա, 2004 թ. ծնված Ա. Եսանյանները և 1986 թ. ծնված Հ. Մ.-ը: Ա. Ե.-ը, տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Վարդենիսում ուժեղ քամին պոկել է տանիքներ. կան տուժածներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet