ԱԺ պատգամավոր, ծնունդով Վարդենիսից Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով անձնագրային բաժանմունքի՝ Մարտունի տեղափոխման դեմ վարդենիսցիների այսօրվա բողոքի ակցիային, հայտարարել է. «Խնդիրը ոչ այնքան անձնագրային ծառայության փակումն է, որքան պետության վերաբերմունքը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ: Այսինքն՝ սահմանամերձ Վարդենիսն այլևս դժբախտ ու դժգույն է, այնտեղից տեղափոխվում են պետական կառույցները. այս մեսիջի նկատմամբ է, որ վարդենիսցին իր դժգոհությունն է արտահայտում: Վարդենիսում ամեն ինչ փակելով՝ նշանակում է, որ նաև Վարդենիսն ենք փակում»: Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը պետք է հասկանա, որ սահմանամերձ բնակավայրերը դատարկելով՝ կորցնելու ենք մեր հայրենիքի հերթական մասնաբաժինը: |
«Վարդենիսում ամեն ինչ փակելը նշանակում է, որ նաև Վարդենիսն ենք փակում». Թագուհի Թովմասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet