▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի հրապարակած տեսանյութից հետո Արմավիրի քրեական ոստիկանները գործի անցան

Վերջերս «ԴՕԿ» կուսակցության նախագահ, ժողովրդին հայտնի «Դոկ» մականվամբ Վարդան Ղուկասյանը եթերներից մեկում անդրադարձել էր ՀՀ ազգային ժողովի նախկին պագամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի և նրա որդու կողմից Արմավիրի մարզում կատարված գազագողությանը և խուլիգանությանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղուկասյանի եթերից հետո ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա սկզբին էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գործող, Երևանի բնակիչ 68-ամյա Նահապետ Գևորգյանին պատկանող գազալցակայան են այցելել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները՝ ստուգումներ իրականացնելու նպատակով: 
 
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այդ ժամանակ Ն. Գևորգյանի որդին՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Արտակ Գևորգյանը իր ընկերների և գազալցակայանի աշատակիցների հետ նախ արգելել է տեսուչներին մուտք գործել իրենց տարածք, ապա տեղի է ունեցել վիճաբանություն, իսկ հետո տեսուչները ծեծի են ենթարկվել, որի ժամանակ էլ պահանջել են, որպեսզի վերջիններս հեռանան գազալցակայանի տարածքից, ինչի համար էլ խոչընդոտ է առաջացել տեսուչների համար՝ կատարել իրենց օրինական աշխատանքը: 
 
Դեպքի փատով ոստիկանության Վաղարշապատի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее