|
«Գտնվում եմ ԱԱԾ մեկուսարանի մուտքի մոտ։ Նոր հանդիպեցի պարոն Ղուկասյանի հետ։ Նրա առողջական վիճակը մտահոգիչ է․ մի կերպ է գիշերն անցկացրել, այս պահին ունի բարձր շաքար, գլխապտույտ, տեսողության խնդիր ու ականջներում խշշոց»,- քիչ առաջ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի (լիազորությունները կասեցված են) պաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ որևիցե բժիշկ նրան չի այցելել։ Նա պահանջում էր Ղուկասյանին հիվանդանոց տեղափոխել։ |
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը ԱԱԾ մեկուսարանում վատացել է: Այս մասին ահազանգում է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից քիչ առաջ հայտնել են՝ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Գյումրի համայնքի ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։
Մանրամասները՝ տեսանյութում:


