ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է ընթերցողների բողոքը Ծաղկի շուկայից ու Արտ Լանչից։
«Բարև ձեզ Պարոն Ղուկասյա, Կարևոր ինֆորմացիա եմ փոխանցում !
Գույություն ունի ՝ Ծաղիկի Շուկա հրազդան մարզադաշտի հարակից տարածքում, որտեղ ամեն օր իրականացվում է տասնյակ միլիոնավոր դրամների ծաղիկի մեծածախ վաճառք, սակայն ոչ մի լումաի հարկ չի վճարվում: Ավելի մանրամասն բացատրեմ։
Ծաղիկը բերում են իրենց բեռնատար մեքենաներով կանգնում վաճառում առանց որևիցե փաստաթուղթ:
ՀԴՄ հասկացողության բացարձակ գոյություն չունի ոչ մի վաճառողի մոտ:
Դա որքանո՞վ է նորմալ»,-նշել է քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ, նշել է, որ Արտ Լանչը զորամասերի ճաշացուցակը փոխում է և ավելացրել է՝ «Նույն պորցիայի սնունդը Արտ Լանչը ՊՆ-ին 2 անգամ ավելի թանկ է վաճառում, քան եթե գնաք իրենց մասնաճյուղերից առնեք»:
Դիտեք նաև՝