ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը դարձել է հայ հասարակության շրջանում պահանջված գլխավոր նյուզմեյքերը․ նրա ուղիղ եթերները տարբեր հարթակներում՝ Յութուբ, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկտոկ, օրական դիտում են ավելի քան մեկ միլիոն մարդ։
Փորձագետների գնահատմամբ, նման լսարան չունի անգամ Հ1-ը։
Օրինակ, միայն ԴՕԿ կուսակցության ֆեյսբուքյան էջում Վարդան Ղուկասյանի վերջին ուղիղ եթերը 24 ժամվա ընթացքում ունեցել է 121 հազար դիտում։ Իսկ Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերները ինչպես ֆեյսբուքում, այնպես էլ սոցիալական այլ հարթակներում տարածվում են տարբեր խմբերով։
Վարդան Ղուկասյանի ներկայացրած տեղեկատվությունն ու դրա հավաստիությունը մեջբերում են լրատվամիջոցները, նրան ցիտում են ֆեյսբուքյան և հասարակական ակտիվիստներն, իսկ անկախ գործիչներից Հայկ Մանասյանի գնահատմամբ՝ Վարդան Ղուկասյանը մեդիադաշտի ֆենոմեն է։
Փորձագետները նաև նշում են, որ այս ամենը խոսում է նաև քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանի հեղինակության մասին․ հավելենք, որ ըստ տարբեր հարցումների՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիրը վայելում է քաղաքացիների մեծ մասի վստահությունը։